Սաուդյան թերթը գրում է Արցախում Թուրքիայի «խելագարության» մասին

«Ո՞վ է վերակենդանացրել խելագարությունը Լեռնային Ղարաբաղում» հոդվածում սաուդյան Asharq al-Awsat թերթը գրում է, որ «Մոսկվան կսպասի, թե որ կետին կփորձի հասնել Թուրքիայի նախագահը»:

«Ինչ վերաբերում է Էրդողանին, ապա նա դանդաղ կգործի՝ սպասելով Ռուսաստանի հանկարծակի արձագանքին»,- նշում է հոդվածի հեղինակը:

«Թուրքիան ձգտում է լինել միջազգային ասպարեզում կարևոր դերակատար և ոչ միայն ընդլայնում է իր ներկայությունը հակամարտության գոտիներում, այլև բացում է հակամարտության մի քանի ճակատ եվրոպացիների, արաբների և ռուսների հետ` նրանց ազդեցության ավանդական գոտիներում»,- գրում է թերթը:

«Ռուսաստանը Կովկասի տարածաշրջանի մի մասն է, որտեղ գերակշռում է, և, հետևաբար, Թուրքիան չի կարող այստեղ շատ հեռու գնալ: Մյուս կողմից, Նախիջևանի շրջանը բաժանված է Ադրբեջանի Հայաստանի տարածքով: Այն տեղակայված է Թուրքիայի հարևանությամբ և, ամենայն հավանականությամբ, կդառնա Թուրքիայի ռազմական հենակետը՝ Ադրբեջանին օգնելու համար», - ասում է Asharq al-Awsat-ը:

Հեղինակը նաև նշում է, որ «թուրքերն իրականացրել են հայերի ցեղասպանությունը, բայց հերքում են դա՝ չնայած առկա ապացույցներին և բազմաթիվ երկրների կողմից պատմական փաստի ճանաչմանը», տեղեկացնում է Mediamax.am-ը։