Հայաստանում կստեղծվի սոցիալական և նյութական աջակցության շտաբ

Հաշվի առնելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունները՝ զինծառայողներին (մարտական գործողությունների հետևանքով տուժած), զինվորական ծառայության մեջ չգտնվող անձանց (կամավորներին), ինչպես նաև բնակչությանը նյութական աջակցություն տրամադրելու նպատակով կստեղծվի սոցիալական և նյութական աջակցության շտաբ։ Որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ որոշման՝ ամենօրյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետին կներկայացվի հաշվետվություն կատարված աշխատանքների մասին։

Շտաբի ղեկավար է նշանակվել վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։