2020-10-02 21:09
Լրատվական գործակալություններ
Լավրովն ու Զարիֆը քննարկել են իրավիճակը Արցախում
ՌԴ և Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովն ու Մոհամմադ Ջավադ Զարիֆը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղում շարունակվող ռազմական գործողությունների կապակցությամբ:
«Մանրամասն քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը: Կողմերը մտահոգություն են հայտնել շարունակվող ռազմական գործողությունների, ինչպես նաև ռազմական գործողություններին Սիրիայից և Լիբիայից անօրինական զինված խմբավորումների զինյալների մասնակցության կապակցությամբ: Լավրովն ու Զարիֆը նշել են կարևոր դերը, որը կարող են ունենալ Ադրբեջանի և Հայաստանի հարևանները՝ կողմերին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու համար»,-ասվում է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ, տեղեկացնում է News.am-ը։