ԱՄՆ դեսպանատունն իր աշխատակիցներին հանձնարարել է Երևանից դուրս չգնալ

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, վկայակոչելով Լեռնային Ղարաբաղում շարունակվող ռազմական առճակատումը, իր քաղաքացիներին, որոնք ներկայումս անվտանգ վայրում են, խուսափել երկրում ակարևոր ուղևորություններից:

«ԱՄՆ դեսպանատունը դեսպանության աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին հանձնարարել է չգնալ Երևանից դուրս: Նախկին անվտանգության նախազգուշացումներին համահունչ, Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը նաև շարունակում է հորդորել ԱՄՆ քաղաքացիներին խուսափել Երևանից հարավ, Սևանա լճից արևելք և Դիլիջան ազգային պարկից հյուսիս գտնվող M4 և M16 մայրուղիներից դեպի արևելք մինչև Տավուշի մարզում գտնվող Վրաստանի սահման», - ասվում է հայտարարության մեջ:

Դիվանագիտական առաքելությունը զգուշացնում է չմեկնել Լեռնային Ղարաբաղ:

Դեսպանատունը նաև հորդորում է ԱՄՆ քաղաքացիներին հետևել տեղական լուրերին:

«ԱՄՆ դեսպանատունը կշարունակի վերահսկել անվտանգային իրավիճակը և անհրաժեշտության դեպքում կտրամադրի լրացուցիչ տեղեկություններ», - ասված է հայտարարության մեջ:

Դիվանագիտական առաքելությունը նաև կոչ է անում, մասնավորապես, խուսափել մարդկանց կուտակումներից և հանրահավաքներից, ինչպես նաև իրազեկել ընկերներին և ընտանիքներին իրենց անվտանգության մասին, տեղեկացնում է Tert.am: