ՎԻՎԱ-ՄՏՍ-Ն ԱՐՑԱԽՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՐ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՈՒՄ Է 0 ԴՐԱՄ/ՐՈՊԵ ՍԱԿԱԳԻՆ

Վիվա-ՄՏՍ-ն Արցախում գտնվող իր բաժանորդների համար սահմանում է 0 դրամ/րոպե սակագին՝ Վիվա-ՄՏՍ-ի, ինչպես նաև Արցախի շարժական ու ֆիքսված ցանցերի հեռախոսահամարներին ուղղված զանգերի (մուտքային և ելքային), ինչպես նաև՝ 0 դրամ սակագին՝ SMS (կարճ) հաղորդագրությունների համար:

Վիվա-ՄՏՍ-ը նաեվ հարկ է համարում տեղեկացնել, որ ընկերության ցանցից դեպի Արցախ զանգի 1 րոպեի և SMS (կարճ) հաղորդագրություն ուղարկելու սակագինը նույնպես կկազմի 0 դրամ:

Վերը նշված սակագների գործողության ժամկետի մասին կտեղեկացվի հավելյալ:

Նշված սակագների կիրառման հնարավորությունը պայմանավորված է Արցախում կապի ոլորտի ծառայությունների՝ մինչև 2021թ. հունվարի 1-ը անվճար գործելու վերաբերյալ հայտարարությամբ:

Основная тема:
Теги: