2020-10-03 11:38
Լրատվական գործակալություններ
543 դեպք. Վարակվածների թիվը դարձավ 51 925
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 543-ով և դարձել 51 925։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:
Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում են ստանում 6 068 մարդ, կատարվել է թեստավորում 303 707 (+3 483), առողջացել են վարակվածներից 44 583-ը։ Գրանցվել է մահվան 972 դեպք (+6)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը 3 021 է (+1), տեղեկացնում է Sputnik Armenia-ն։