Al Arabiya. Ղարաբաղում սպանվել է առնվազն 28 թուրքամետ սիրիացի զինյալ

Առնվազն 28 թուրքամետ սիրիացի զինյալ է սպանվել Լեռնային Ղարաբաղում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի բախումների ընթացքում, հաղորդում է Մեծ Բրիտանիայում տեղակայված դիտարկումը:

Նրանք թուրքամետ սիրիական խմբավորումների ավելի քան 850 զինյալների թվում էին, որոնց Թուրքիան ուղարկել էր անցյալ շաբաթ` ադրբեջանցիների կողմից կռվելու համար, հաղորդում է Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական կազմակերպությունը, տեղեկացնում է News.am: