2020-10-03 13:57
Լրատվական գործակալություններ
ՀՀ ՊՆ. Ուղղություններից մեկով մեր ուժերը հակահարձակման են անցել
ԱՀ պաշտպանության բանակին հաջողվել է կասեցնել այսօր հակառակորդի ձեռնարկած լայնածավալ հարձակումը։ Ուղղություններից մեկով մեր ուժերը հակահարձակման են անցել։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Նա նշել է, որ մնացած թևերում պաշտպանական ծանր մարտեր են ընթանում, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։