2020-10-03 17:26
Լրատվական գործակալություններ
ՊԲ կողմից ոչնչացվել է հակառակորդի խոշոր խմբավորում
Պաշտպանության բանակի կողմից ոչնչացվել է հակառակորդի` հարձակման նախապատրաստվող զրահատեխնիկայի խոշոր խմբավորում, զգալի քանակությամբ սպառազինություն և անձնակազմ:Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Պաշտպանության բանակի կողմից ոչնչացվել է հակառակորդի` հարձակման նախապատրաստվող զրահատեխնիկայի խոշոր խմբավորում, զգալի քանակությամբ սպառազինություն և անձնակազմ: Այսպիսով, ուղղություններից մեկում ձախողվել են հակառակորդի հարձակողական պլանները», տեղեկացնում է News.am-ը: