Սերժ Սարգսյանն Արցախում է

ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից հաղորդում են, որ Սերժ Սարգսյանն արդեն մի քանի ժամ է Արցախում է։

«Բարդագույն իրավիճակում պատերազմի վարման բոլորի հմտությունները, փորձը, անձնական ջանքերը մեկտեղվում են հանուն հաղթանակի, հանուն Հայրենիքի սրբազան հողում արժանապատիվ ապրելու իրավունքի», - հաղորդում են նախագահի գրասենյակից, տեղեկացնում է Aysor.am։