2020-10-03 22:11
Լրատվական գործակալություններ
Ալֆրեդ դե Զայաս. Ալիևը պետք է կանգնի Հաագայի միջազգային դատարանի առջև
Ամերիկացի փաստաբան, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի առաջատար մասնագետ Ալֆրեդ դե Զայասը թվիթերյան իր էջում կարծիք է հայտնել, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պետք է կանգնի Հաագայի միջազգային դատարանի առջև՝ ագրեսիայի ակտ իրագործելու մեղադրանքով:
«Տարածքը չի կարող ավելի սրբազան լինել, քան այդտեղ բնակվող մարդիկ»,- գրում է նա, տեղեկացնում է News.am-ը: