2020-10-04 12:24
Լրատվական գործակալություններ
Ստեփանյան. Արցախի ՊԲ-ն հասցնում է հզոր հարվածներ Ադրբեջանի ռազմական օբյեկտներին
Հակառակորդը շարունակում է արգելված զինատեսակներից թիրախավորել խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Արցախի ՊԲ-ն արդեն իսկ հասցնում է հզոր հարվածներ Ադրբեջանի խորը թիկունքում տեղակայված կարևորագույն ռազմական օբյեկտներին: Լարվածությունը հակամարտության գոտում ևս մեկ աստիճանով բարձրացնելու ամբողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա»,- հայտնում է Ստեփանյանը: