2020-10-04 13:05
Լրատվական գործակալություններ
Անգելա Մերկելը սատարել է Թրամփի, Պուտինի և Մակրոնի համատեղ հայտարարությունը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում նշել է, որ ամբողջությամբ սատարում է Թրամփի, Պուտինի և Մակրոնի համատեղ հայտարարությունը: Այս մասին տեղեկացնում են Գերմանիայի կառավարությունից:
Կանցլերը մտահոգություն է հայտնել` կապված շարունակվող բախումների և զոհերի թվի աճի հետ: Նա ընդգծել է, որ բոլոր կողմերը պետք է անհապաղ դադարեցնեն ռազմական գործողությունները և վերսկսեն բանակցությունները, տեղեկացնում է 24News.am-ը: