2020-10-04 15:55
Լրատվական գործակալություններ
Տիգրան Աբրահամյան. Տեղեկություններ կան Գյանջայում բախումների մասին
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ԱՀ նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Ադրբեջանական Գյանջա քաղաքի կադրերն եմ նայում և մեր կողմից թիրախավորված օբյեկտների հետևանքները։
Արդեն տեղեկություններ կան Ադրբեջանում ոստիկանների և քաղաքացիների միջև բախումների մասին։
Մեր կողմից Ադրբեջանի տարբեր բնակավայրերում տեղակայված ռազմական օբյեկտների խոցման և դրա հետևանքների պատասխանատվությունը Ադրբեջանի իշխանությունների ուսերին է», տեղեկացնում է Aysor.am-ը: