2020-10-04 16:59
Լրատվական գործակալություններ
Սիրիացի վարձկանների դիերն Ադրբեջանից Սիրիա են տեղափոխել
Ադրբեջանից «բեռ 200» խմբաքանակը Սիրիա է ժամանել: Դիերի տեղափոխումը հաստատող տեսանյութ է հրապարակել սիրիական «Muraseloun al-Sharqiya» պորտալը, հայտնում է Infoteka24-ը:
Կայքը հայտնի է իր թուրքամետ ուղղվածությամբ և, ըստ երևույթի, ունի հավաստի աղբյուրներ:
Այս տեսանյութը ևս մեկ ապացույց է այն բանի, որ սիրիացի գրոհայինները ներգրավված են Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողություններում, տեղեկացնում է Aysor.am-ը: