2020-10-04 17:13
Լրատվական գործակալություններ
Ամբողջ Իսրայելում անցկացվել են հակակառավարական ցույցեր
Ամբողջ Իսրայելում հազարավոր ցուցարարներ անցկացրել են բողոքի ցույցեր ընդդեմ երկրի վարչապետ Բինյամին Նեթանյահուի, գրում է Haaretz-ը:
Կառավարության դեմ ցույցերն անցկացվել են ցուցարարների բնակավայրերից մեկ կիլոմետր շառավղող՝ համաձայն իշխանությունների կողմից սահմանված հակակորոնավիրուսային միջոցառումների:
Ինչպես նշում է պարբերականը, տեղի են ունեցել բախումներ ցուցարարների և ոստիկանության միջև։ Դրանց հետևանքով կան տուժածներ ցուցարարների շրջանում, որոշ ցուցարարներ ձերբակալվել են:
«Սև դրոշ» շարժման հաշվարկներով՝ երկրի ամբողջ տարածքում բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 130 000 մարդ, տեղեկացնում է News.am-ը: