Ադրբեջանցիները խուճապահար փախչում են Մատաղիսից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը Facebook–ի իր էջում «Փախուստ Մատաղիսից» խորագրով տեսանյութ է հրապարակել, որում երևում է` ինչպես է թշնամին փախուստի դիմում Մատաղիսից, իսկ ԶՈւ–ն` ճշգրիտ ու հաշվարկված հարվածներ հասցնում Ադրբեջանի զինտեխնիկային։
Հարվածների հետևանքով պայթյուններ են հնչում, ինչն էլ խուճապի է մատնում թշնամուն։ Կադրերում երևում է Ադրբեջանի ինչպես զրահատեխնիկայի, այնպես էլ մեծ թվով կենդանի ուժի ոչնչացումը։
Արցախի պաշտպանության բանակն ավելի վաղ տեղեկացրել էր` ադրբեջանական կողմի պնդումներն այն մասին, թե իբր Մատաղիսը գտնվում է իրենց վերահսկողության ներքո, իրականությանը չեն համապատասխանում:
Ադրբեջանը տեղեկություններ էր տարածել, թե բացի Մատաղիսից, գրավել են Ջաբրայիլը։ Սակայն Ստեփանյանը հերքել էր նաև այս լուրը` ասելով, որ սա Ադրբեջանի հերթական սուտն է, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։