2020-10-04 19:15
Լրատվական գործակալություններ
Թեժ մարտերում զոհվել է Հայաստանի բազմակի չեմպիոն Թաթուլ Հարությունյանը
Զոհվել է Հայաստանի բազմակի չեմպիոն Թաթուլ Հարությունյանը։
«Ցավով տեղեկացնում ենք, որ Արցախյան թեժ մարտերում զոհվել է Հայաստանի ուժային եռամարտի հավաքականի անդամ, Հայաստանի բազմակի չեմպիոն և պարզապես լավ ընկեր Թաթուլ Հարությունյանը։
Ֆեդերացիայի անունից խորին ցավակցություն ենք հայտնում ընտանիքին և հարազատներին։
Հանգչիր խաղաղությամբ, հերոս»,- նշվում է ֆեդերացիայի հաղորդագրությունում, տեղեկացնում է News.am-ը: