Փաշինյան․ Ո՞ր դեպքում ՌԴ զինուժը կօգտագործվի ՀՀ անվտանգությունն ապահովելու համար

Հայաստանում ներկա է ռուսական 102-րդ ռազմաբազան, և Հայաստանը Ռուսաստանի հետ ունի հակաօդային պաշտպանության համատեղ համակարգ, որի շուրջ պայմանագիրը հստակ ձևակերպում է, թե որ դեպքերում կարող է այդ զինուժն օգտագործվել նաև Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար: Գերմանական Bild պարբերականին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ ռուսական բանակն օգնի Հայաստանին:

Հարցին, թե ո՞ր դեպքում դա կարող է տեղի ունենալ, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է, որ դա պայմանագրով նախատեսված կոնկրետ դեպքեր են, և ինքը համոզված է, որ եթե այդ դեպքերը վրա հասնեն, Ռուսաստանն իր պայմանագրային պարտավորությունները կկատարի, տեղեկացնում է Sputnik Armenia: