ՊԲ․ Հակառակորդը նախապատրաստվում է իրականացնել հարձակողական գործողություններ

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված, հաղորդում է Արցախի պաշտպանության բանակը:

Հակառակորդը նախապատրաստվում է իրականացնել հարձակողական գործողություններ:

«ՊԲ-ն հետևում է հակառակորդի բոլոր տեղաշարժերին և պատրաստ է ամենաբարձր մակարդակով իրականացնել իր առջև դրված մարտական խնդիրը», – ընդգծել են ՊԲ–ից, տեղեկացնում է Newsarmenia.am-ը: