2020-10-05 10:25
Լրատվական գործակալություններ
Լոս Անջելեսի քաղաքապետ․ Մենք կանգնած ենք հայ ժողովրդի կողքին
Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետին Twitter-ի միկրոբլոգում գրել է. «Լոս Անջելեսը հպարտ է՝ լինելու հայկական ամենամեծ սփյուռքի տունը։ Մենք կանգնած ենք հայ ժողովրդի կողքին։
Կոչ եմ անում Վոշինգթոնի մեր առաջնորդներին վարել հետևողական և խստապահանջ դիվանագիտություն, որն անհրաժեշտ է Արցախում խաղաղություն բերելու համար:
Թուրքիան պետք է դուրս գա», տեղեկացնում է 24News.am-ը: