ՀՀ ՊՆ․ Հակառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները. ընթանում են թեժ մարտեր

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացնում է, որ հակառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները։

«Արցախյան ճակատի հարավային ուղղությամբ հարձակողական գործողություններ է սկսել Ադրբեջանը։ Ընթանում են թեժ մարտեր»,–գրել է Ստեփանյանը Facebook սոցցանցի իր էջում։

Նա վստահեցնում է, որ ՊԲ ստորաբաժանումները արժանի հակահարված են հասցնում թշնամական ուժերին, տեղեկացնում է Sputnik Armenia։