2020-10-05 13:36
Լրատվական գործակալություններ
Արսեն Սերյոժայի Մարգարյան. խոցել է հակառակորդի երկու ՍՈՒ-25 ինքնաթիռ
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հերոսական դրվագ է ներկայացրել ռազմաճակատից։
«Հոկտեմբերի 1-ին պաշտպանական մարտերի ընթացքում զորամասի հրաձիգ-զենիթահար, շարքային Արսեն Սերյոժայի Մարգարյանը, դրսևորելով սառնասրտություն ու մասնագիտական վարպետություն «ԻԳԼԱ» համակարգով հետևել է պաշտպանության շրջանում ռմբակոծություն իրականացնող ինքնաթիռների թռիչքները, ճիշտ հաշվարկել և նպատակային կրակոցով խոցել է հակառակորդի երկու ՍՈՒ-25 ինքնաթիռ», - գրել է Ստեփանյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։