2020-10-05 13:49
Լրատվական գործակալություններ
ՀՀ ՊՆ․ Կեղծ տեղեկատվական հոսքերի նպատակը սեփական նկրտումները կոծկելն է
Ադրբեջանի պաշտոնական շրջանակներն արդեն որերորդ անգամ իրականության հետ որևէ աղերս չունեցող հայտարարություններ են տարածում, թե, իբր, Հայաստանից թիրախավորովում է Ադրբեջանի այս կամ այն բնակավայրը, Facebook-ում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Նման կեղծ տեղեկատվական հոսքերի նպատակը սեփական նկրտումները կոծկելն է», - գրել է Շուշան Ստեփանյանը, տեղեկացնում է Aysor.am-ը: