Սիրիայի զինվորականները գաղտնազերծել են գրոհայինների տեղակայման վայրը

Սիրիայի Արաբական Հանրապետությունում ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում զինված խմբավորումների տեղակայման մասին տեղեկատվության համար վճարվում է մինչև 300 ԱՄՆ դոլար:

«Ռուսկայա վեսնա» պորտալը հղում անելով ՍԱՀ-ի պետական անվտանգության մարմինների աղբյուրին հայտնում է, որ զեկուցվել է գրոհայինների պատրաստման վայրերի մասին: Գրոհայիններն այնտեղ պատրաստություն են անցնում Լեռնային Ղարաբաղ ուղարկվելու համար:

Նշվում է, որ տեղեկատվությունը հաստատել են նաև այլ աղբյուրները, բայց իրականացվում են հետախուզական լրացուցիչ աշխատանքներ, տեղեկացնում է Aysor.am: