Փաշինյանը մարտակոչով դիմեց վերջին մեկ տարվա ընթացքում բանակից զորացրված տղաներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին մեկ տարվա ընթացքում զորացրվածներին հորդորում է ներկայացնալ զինկոմիսարիատ, քանի որ մեր օրենսդրությունը թույլ չի տալիս նույնիսկ ռազմական դրության ժամանակ զորակոչել նրանց։

«Տղերք, հայրենիքը ձեր կարիքն ունի։ Այս պահից սկսած թող վերջին մեկ տարվա ընթացքում բանակից զորացրված մեր տղաները առանց մեծ կուտակումների ներկայանան կենտրոնական զինկոմիսարիատ։ Այն անձիք, ովքեր պահպանել են իրենց զինվորական հագուստը, թող միանգամից մոտենան այդ հագուստով»,– ասաց նա, տեղեկացնում է Sputnik Armenia։

Վարչապետը կոչ արեց նաև բոլոր նրանց, ովքեր ունեն զինվորական տաք հագուստ, զրահաբաճկոն կամ սաղավարտ, դրանք փոխանցեն կենտրոնական զինվորական հավաքակայանին։

«Սա մի նոր Սարդարապատ է, և մենք կողք կողքի, ուս ուսի պիտի կանգնենք ու ջարդենք մեր հակառակորդի ողնաշարը,- ասաց նա,– խոսքը ոչ թե պատերազմի, այլ կենաց ու մահի կռվի մասին է»։