Արցախի ՊԲ հարավային ուղղությամբ խոցվեցին հակառակորդի մեկ տանկ և երկու ՀՄՄ

Արցախի ՊԲ հարավային ուղղությամբ խոցվեցին հակառակորդի մեկ տանկ և երկու ՀՄՄ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՊՆ խսնակ Շուշան Ստեփանյանը:

Ավելի վաղ Արցախի նախագահի մամուլի խոսնակը նշել էր, որ առաջնագծի որոշ ուղղություններում մարտավարական նպատակով Պաշտպանության բանակը հետ է քաշել զորքերը՝ ավելորդ զոհերից խուսափելու և ավելի մեծ վնասներ թշնամու զորքերին հասցնելու նպատակով. «Երկու առումով էլ ձեռքբերումները զգալի են։ Բանակի հրամանատարությունը շարունակում է արհեստավարժ կերպով վարել մարտերը, և հեռու չէ այն օրը, երբ կտեսնենք, թե ինչպես է թշնամու կազմալուծված բանակը խուճապահար նահանջում։ Ու որոշումն արդեն ընդունված է, մենք կանգ չենք առնելու»,-գրել էր նա, տեղեկացնում է News.am: