2020-10-05 20:16
Լրատվական գործակալություններ
Աբրահամյան. Ադրբեջանը այն կարգի թքած ունի իրեն զինծառայողների վրա, որ հրաժարվում է ժամանակավոր դադարի գնալ
Ադրբեջանի իշխանություններն այն կարգի թքած ունեն իրենց զինծառայողների վրա, որ հրաժարվում են ռազմաճակատում ժամանակավոր դադարի գնալ, ֆեյսբուքյան գրառում է արել «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ԱՀ նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը՝ ավելացնելով, որ դա պատերազմող կողմերի համար պետք է որ կարևոր նշանակություն ունենար՝ հասկանալու, թե արդյոք ռազմաճակատի թեժ հատվածներում զոհված կամ վիրավոր զինծառայողներ կան։
«Ապրիլյան պատերազմի օրերին, եթե չեմ սխալվում, 2-3 նման դադար եղավ», - գրել է նա, տեղեկացնում է Aysor.am-ը: