2020-10-05 21:36
Լրատվական գործակալություններ
ՊԲ-ն ծուղակի մեջ է գցել թշնանուն, հուժկու հարված հասցրել ու ոչնչացրել 200 ադրբեջանցու
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը, այսօր,ռազմաճակատի ամենաբարդ ուղղություններից մեկում, կիրառել է մարտավարական հնարքներ, հայտնում է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն իր Facebook-յան էջում:
«Մասնավորապես՝ ադրբեջանական ստորաբաժանումների մոտ ստեղծել է նահանջի տպավորություն։ Հակառակորդը, փորձելով արագ կերպով զբաղեցնել հայկական ուժերի թողած դիրքերը, հայտնվել է ծուղակում։ Այնուհետև, հրետանային հուժկու հարվածի արդյունքում ոչնչացվել է ադրբեջանական ստորաբաժանման մեծ մասը։ Մարտադաշտում թողնելով ավելի քան 200 սպանված զինծառայող, հակառակորդը անկանոն կերպով դիմել է փախուստի»,- նշել է Հովհաննիսյանը, տեղեկացնում է Newsarmenia.am-ը: