Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ԴՈՒՐՍ ԱՐՑԱԽՈՒՄ ԿՅԱՆՔ ԿԱ, ՋԵՐՄՈՒԹՅՈՒՆ, ՆՎԻՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ․․․

Հատկապես վերջին երկու օրերին Ադրբեջանը կոնկրետ խնդիր է դրել՝ որքան հնարավոր է ավիրել բնակավայրերը։

Բայց դրա մասին չէի ուզում գրել։

Պատերազմի, զանգվածային հրթիռակոծության, ավիահարվածներից դուրս Արցախում կյանք կա, ջերմություն, իրար նկատմամբ ընդգծված հարգանք, նվիրվածություն, իրար հետ վերջին հացը կիսելու մեծագույն ցանկություն։

Ընդգծված շնորհակալական զգացում բոլոր այն մարդկանց նկատմամբ, ովքեր այս անչափ բարդ, պատասխանատու ժամանակներում իրենց կողքին են. հայրենիքն են պաշտպանում՝ ով ինչով կարողանում է։

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, ֆեյսբուքյան էջ