2020-10-06 11:37
Լրատվական գործակալություններ
406 նոր դեպք. Վարակվածների թիվը դարձավ 53 083
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 406-ով և դարձել 53 083։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:
Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում են ստանում 6 859 մարդ, կատարվել է 309945 թեստավորում, առողջացել են վարակվածներից 44 932-ը։ Գրանցվել է մահվան 990 (+6) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն անփոփոխ է` 302, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։