2020-10-06 16:08
Լրատվական գործակալություններ
0
Սերգեյ Նարիշկին. Անդրկովկասը կարող է դառնալ հարյուրավոր ահաբեկիչների համար նոր ցատկահարթակ
Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) տնօրեն Սերգեյ Նառիշկինն այսօր ասել է, որ «ահաբեկչական կազմակերպությունների գրոհայինները մեկնում են ԼՂ հակամարտության գոտի»:
ԱՀԾ-ն այսօր տարածել է Նառիշկինի հայտարարությունը, որը մեջբերել է ՏԱՍՍ-ը:
«ԱՀԾ տեղեկատվության համաձայն, հակամարտության գոտի ակտիվորեն մեկնում են Մերձավոր Արևելքում գործող ահաբեկչական կազմակերպությունների վարձկաններ: Նրանք ներկայացնում են «Ջեբհատ ան-Նուսրան», «Ֆիրքատ ալ-Ամզա», «Սուլթան Մուրադ» խմբավորումները», - ասել է Նառիշկինը:
Նա ընդգծել է, որ խոսքը «հարյուրավոր և նույնիսկ հազարավոր» արմատականների մասին է, որոնք հույս ունեն գումար աշխատել նոր պատերազմում, տեղեկացնում է Mediamax.am-ը: