2020-10-06 20:41
Լրատվական գործակալություններ
0
ՄԻԵԴ-ը բավարարել է Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ Հայաստանի դիմումը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ ՀՀ կառավարության դիմումի հիման այն կիրառելու մասին որոշում է կայացրել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՄԻԵԴ-ի որոշման մեջ ասված է.
«Դատարանը վերահաստատում է միջանկյալ միջոց կիրառելու մասին սեպտեմբերի 29-ի որոշումը և կոչ անում ուղղակի կամ անուղղակի ներգրավված բոլոր երկրներին, այդ թվում՝ Թուրքիային, զերծ մնալ քաղաքացիական բնակչության՝ Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքները խախտելուց»: