Ռուսաստանի եւ Իրանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են էսկալացիան հակամարտության գոտում

Ռուսաստանի եւ Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Մոհամմադ Ջավադ Զարիֆը քննարկել են ռազմական գործողությունների էսկալացիան ղարաբաղյան հակամարտության գոտում:

Ռուսաստանի արտգործնախարարության փոխանցմամբ՝ Մոսկվան ու Թեհրանը լուրջ մտահոգություն են հայտնել լեռնայինղարաբաղյան հակամարտության գոտում աննախադեպ սրման կապակցությամբ: Ընդգծվել է Սիրիայից եւ Լիբիայից անօրինական զինված խմբավորումների արմատական գրոհայինների ներգրավման վտանգը: Նշվել է, որ դիվանագիտական կարգավորումը այլընտրանք չունի, որի սկիզբը պետք է լինի զինադադարը՝ առանց նախապայմանների:

Լավրովը մատնանշել է Ռուսաստանի ինտենսիվ ջանքերը ինչպես ազգային կարողության, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «եռյակի» շրջանակներում՝ տարածաշրջանում խաղաղության շուտափույթ հաստատման համար: Նախարարները կրկին ընդգծել են այն կարեւոր դերը, որ կարող են ունենալ Ադրբեջանի եւ Հայաստանի հարեւան երկրները, տեղեկացնում է News.am: