2020-10-06 22:06
Լրատվական գործակալություններ
Փաշինյան. ԼՂ-ն և Հայաստանը պատրաստ են զիջումների այնքանով, որքանով Ադրբեջանն է պատրաստ զիջումների
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է AFP գործակալությանը տված վարչապետի հարցազրույցից մի հատված։
Խոսնակը, մասնավորապես, գրել է.
«Շահարկումներից խուսափելու նպատակով, ներկայացնում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղիղ խոսքը AFP գործակալությանը։
«Հակամարտությունների կարգավորումը պետք ա իրականացվի փոխզիջումների հիման վրա։ Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը պատրաստ են զիջումների այնքանով, որքանով Ադրբեջանն է պատրաստ զիջումների»:
Հորդորում եմ ԶԼՄ գործընկերին զերծ մնալ վարչապետի խոսքը կոնտեքստից դուրս, ոչ ամբողջական կամ սեփական մեկնաբանությամբ ներկայացնելուց»,- գրել է Գևորգյանը, տեղեկացնում է News.am-ը: