2020-10-07 09:26
Լրատվական գործակալություններ
Մանե Գևորգյան. Փաշինյանի խոսքերը կոնտեքստից կտրած են
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին հորդորում է զերծ մնալ Փաշինյանի խոսքերը կոնտեքստից դուրս ներկայացնելուց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Գևորգյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Շահարկումներից խուսափելու նպատակով, ներկայացնում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղիղ խոսքը AFP գործակալությանը. «Հակամարտությունների կարգավորումը պետք է իրականացվի փոխզիջումների հիման վրա։ Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը պատրաստ են զիջումների այնքանով, որքանով Ադրբեջանն է պատրաստ զիջումների»: Հորդորում եմ ԶԼՄ գործընկերին զերծ մնալ վարչապետի խոսքը կոնտեքստից դուրս, ոչ ամբողջական կամ սեփական մեկնաբանությամբ ներկայացնելուց»,- գրել է Գևորգյանը: