Ադրբեջանը ևս 200 զոհ ունի. նավթամթերքի բազայի կողքին զորանոց է եղել

Ադրբեջանի նավթամթերքի ոչնչացված բազայի կողքին զորանոց է եղել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Նավթամթերքի բազայի կողքին զորանոց են պահում սրանք։ Զորանոցում ունեն մոտ 200 զոհ։ Ոչ մի գրամ սրանց համար իրենց զորքը արժեք չունի»,– Facebook-ի իր էջում գրել է նա, տեղեկացնում է Sputnik Armenia։

Ադրբեջանի նավթամթերքի ոչնչացված բազայի կողքին գտնվող զորամասում եղել է մոտոհրաձգային մեկ գումարտակ` ուժեղացված հրետանային դիվիզիոնով և հատուկ նշանակության ջոկատով։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր հայկական ստորաբաժանումների դիպուկ կրակով հարավարևելյան ուղղությամբ խոցվել է հակառակորդի վառելիքաքսուքային պահպանման խոշոր բազա։