Դավիթ ԲԱԲԱՅԱՆ. ԱՐՑԱԽՈՒՄ ՈՐՈՇՎՈՒՄ Է ՓԱՐԻԶԻ ԵՎ ԼՈՆԴՈՆԻ, ՎԱՇԻՆԳՏՈՆԻ ԵՎ ՄՈՍԿՎԱՅԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

Այստեղ հիմա որոշվում է Փարիզի և Լոնդոնի, Վաշինգտոնի և Մոսկվայի ճակատագիրը։ Մոտակա տարիներին՝ Թեհրանի և Պեկինի, Դելիի։ Այս մասին հոկտեմբերի 7-ին ճեպազրույցում ասել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։

«Թուրքիայի և Ադրբեջանի հանցավոր քաղաքականության նպատակը միայն Արցախն ու Հայաստանը չեն։ Եթե նրանք հասնեն իրենց ստոր հանցավոր նպատակներին, Բոսֆորից մինչև Վոլգա կստեղծվի ահաբեկչական խալիֆաթ։

Դրանից հետո կսկսվի ներթափանցումը Արևմտյան Եվրոպայի երկրներ և Ամերիկա։ Սա բոլորը լավ հասկանում են։ Մենք տեսնում ենք, որ չնայած երկրների միջև բարդ հարաբերություններին, այս հարցին կոնսոլիդացված մոտեցում կա։ Այս մասին է վկայում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և ՌԴ-ի վերջին հայտարարությունը։ Ահաբեկչությանն ուղղակի հարված հասցնելու երկրների վճռականությունն ամրապնդվում է։

ՌԴ արտաքին հետախուզությունը պաշտոնական տվյալներ է հրապարակել, որտեղ նշվում է ՌԴ ահաբեկիչների ներթափանցման մեծ սպառնալիքի մասին,- այն, ինչի մասին ասել ենք վերջին բոլոր օրերին,- և որ իրենք պատրաստվում են հարվածներ հասցնել Սիրիայում բազաներին։ Սա վկայում է այն մասին, որ միջազգային կոալիցիայի աշխատանքը նոր որակ է ձեռք բերում։ Այսօր նրանք ահաբեկիչներին կհարվածեն Սիրիայում, վաղը ահաբեկիչների ճամբարներին հարվածներ կհասցնեն մեր տարածաշրջանում»,- նշել է Դավիթ Բաբայանը։

News.am