Գերմանիայի ԱԳՆ ղեկավար. ԵՄ-ը պետք է ուժեղացնի Բաքվի վրա ճնշումը

Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Հայկո Մաասը Ադրբեջանին կոչ է արել համաձայնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի սահմանմանը, հաղորդում է DPA-ը:

«Այն դեպքում, երբ Հայաստանը հայտարարել է հրադադար սահմանելու իր սկզբունքային պատրաստակամության մասին, ադրբեջանական կողմը դեռ համապատասխան պարտավորություն չի ստանձնել: Եթե Ադրբեջանը չզիջի այդ հարցում, ապա ԵՄ-ը պետք է ուժեղացնի Բաքվի վրա ճնշումը»,-ասել է նա, տեղեկացնում է News.am: