2020-10-07 19:09
Լրատվական գործակալություններ
Ալիևը ցանկանում է ընդլայնել ղարաբաղյան կարգավորման մասնակիցների թիվը
Ղարաբաղում հակամարտության կարգավորմամբ պետք է զբաղվի ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խումբը, այլ նաև այլ երկրներ, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Եթե խոսենք խաղաղության մասին, ապա առաջին հերթին ես դա տեսնում եմ որպես քաղաքական կարգավորում, որը կլիներ համապարփակ, որը կլիներ երկարաժամկետ, հավերժ` աշխարհի առաջատար երկրների լուրջ երաշխիքներով: Այն երկրները, որոնք ընդունելի կլինեն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար: Չեմ բացառում, որ այդ երկրների կազմը կարող է տարբեր լինել, քան Մինսկի խմբի կազմն է այսօր»,- ասել է Ալիևը, տեղեկացնում է News.am-ը: