2020-10-07 19:10
Լրատվական գործակալություններ
Ստեփանակերտի փոխքաղաքապետը ներկայացրել է վնասվածքների ծավալը
Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում հակառակորդի սանձազերծած գործողությունների հետևանքով վնասվել են տասնյակ բնակելի տներ, բազմաբնակարան շենքեր և տարբեր ենթակառուցվածքներ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ստեփանակերտի փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանը:
«Ստեփանակերտում տասնյակ բնակելի տներ, բնակելի շենքեր, ճանապարհներ վնասվել են: «Արցախէներգո»-ի մասնաշենքին նույնպես հարված էր հասցվել, սակայն այժմ վերականգնվում է: Վնասվել է նաև «Ղարաբաղ Տելեկոմ»-ի վարչական շենքը, սակայն կապը եղել է անխափան»,- նշեց փոխքաղաքապետը: