Բայրամովը Ժնևում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 8-ին կմեկնի Ժնև, որտեղ հանդիպում կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

ՀՀ Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հերքել է մամուլում տարածվող այն լուրերը, թե վաղը Ժնևում կայանալու է հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև: Այս մասին Նաղդալյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: