2020-10-07 21:43
Լրատվական գործակալություններ
Ադրբեջանին սահմանակից վրացական շրջանում 2 ԱԹՍ է ընկել
Վրաստանի Հանրապետության տարածքում առնվազն երկու անօդաչու թռչող սարք է ընկել Ադրբեջանի հետ սահմանակից գյուղերի մոտակայքում, հայտնում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։
Անօդաչու թռչող սարքերն ընկել են հոկտեմբերի 7-ի երեկոյան, Կախեթի երկրամասի Սանավարդո և Ուդաբնո գյուղերի մերձակայքում: Պատահարի մասին հաղորդումներ են ստացվել տեղի ժամանակով ժ. 18.35-ին ու 18.45-ին։
Տուժածներ չկան։
Նախարարությունից հայտնել են, որ միջադեպի առնչությամբ անհապաղ նախաքննություն է սկսվել, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։