2020-10-08 09:32
Լրատվական գործակալություններ
Քվեբեկի ԱԺ-ն ընդունել է խաղաղ հայ բնակչության նկատմամբ իրականացվող բռնությունը դատապարտող հայտարարություն
Քվեբեկի Ազգային ժողովը միաձայն ընդունել է հայտարարություն, որով դատապարտում է խաղաղ հայ բնակչության նկատմամբ իրականացվող բռնությունը և իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին:
Հայտարարությունում նշվում է, որ Քվեբեկի Ազգային ժողովը խիստ մտահոգություն է հայտնում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող ռազմական գործողությունների առնչությամբ։
Քվեբեկի Ազգային ժողովը միանում է բազմաթիվ երկրների ղեկավարների հնչեցրած՝ խնդրի խաղաղ կարգավորման, ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման և բանակցություններն անհապաղ վերսկսելու կոչերին, տեղեկացնում է News.am-ը։