2020-10-08 10:20
Լրատվական գործակալություններ
Առաջնագծում երկու ուղղություններով մարտերը վերսկսվել են
Արցախի պաշտպանության բանակը տեղեկացնում է, որ ներկա պահին հյուսիսային և հարավային ուղղություններում վերսկսվել են մարտական գործողությունները:
«ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն տիրապետել իրադրությանը և իրենց հմուտ գործողություններով ճնշում հակառակորդի ակտիվությունը»,–նշված է ՊԲ Facebook սոցցանցի էջում։
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է կայուն-լարված: Օպերատիվ-մարտավարական իրադրությունն էական փոփոխությունների չի ենթարկվել: Առանձին հատվածներում շարունակվել են փոխհրաձգությունները, հրթիռա-հրետանային հարվածները:
Նշենք, որ գիշերվա ընթացքում հրթիռակոծության է ենթարկվել նաև մայրաքաղաք Ստեփանակերտը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։