2020-10-08 13:18
Լրատվական գործակալություններ
0
ԱԱԾ տնօրենն ազատվել է պաշտոնից
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հինգշաբթի պաշտոնից ազատել է ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանին։
Նախագահի համապատասխան հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։
Նախագահի մեկ այլ հրամանագրով, ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող է նշանակվել Միքայել Համբարձումյանը։
Նման որոշման պատճառները չեն նշվում։
Արգիշտի Քյարամյանն ԱԱԾ տնօրեն էր նշանակվել ՀՀ նախագահի 2020թ.–ի հունիսի 8–ի հրամանագրով, տեղեկացնում է Newsarmenia.am-ը։