Կամավորներն Արցախում «Մենք կավարտենք մեր սկսած գործը» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանի Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ հայ կամավորների մասին, ովքեր մասնակցում են Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի դեմ Արցախում ծավալված մարտերին:

 



Բազմաթիվ կամավորներ Արցախյան պատերազմի առաջին իսկ օրերից մեկնեցին ռազմաճակատ և կանգնեցին զինծառայողների կողքին՝ պաշտպանելով իրենց հայրենի հողը:

«Մենք միշտ կանգնել ենք, կանք ու մնալու ենք մեր երեխաների կողքին», - ասում է մարտիկներից մեկը:

«Մեր կիսատ թողած գործը մենք երբեք չենք թողի մեր երեխաների ուսերին: Մենք վերջ կտանք այս պատերազմին ընդմիշտ», - ավելացնում է մյուսը, տեղեկացնում է Newsarmenia.am: