Ադրբեջանը հարվածել է Շուշիի Ղազանչեցոց եկեղուցուն (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Թշնամի Ադրբեջանը հարվածել է Շուշիի խորհրդանիշին՝ Ղազանչեցոց եկեղուցուն։ Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Շտաբը նաև կիսավեր եկեղեցու լուսանկարներն է հրապարակել։

Sputnik Արմենիայի թղթակիցը հայտնում է, որ հրթիռակոծության ժամանակ եկեղեցու ներսում երեխաներ են եղել։ Բարեբախտաբար տուժածներ չկան, բայց երեխաները մեծ սթրես են տարել։

Նշենք, որ այսօր հրթիռակոծության է ենթարկվել նաև մայրաքաղաք Ստեփանակերտը։ Առաջնագծի հյուսիսային և հարավային ուղղություններով մարտերը վերսկսվել են։

Галерея (3 фото)