2020-10-08 15:03
Լրատվական գործակալություններ
Վանեցյան․ Նրան նշանակելը սպառնալիք էր ազգային անվտանգությանը
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, մեկնաբանելով Արգիշտի Քյարամյանի` ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատվելու լուրը, հայտնել է, որ Քյարամյանին ԱԱԾ տնօրեն նշանակելը սպառնալիք էր ազգային անվտանգությանը։ Վանեցյանը նման կարծիք է հայտնել Sputnik Արմենիայի հետ զրույցում։
«Հենց սկզբից եմ ասել, որ Քյարամյանին ԱԱԾ տնօրեն նշանակելը սպառնալիք է ազգային անվտանգությանը»,–ասաց Վանեցյանը։