Շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի դատարանում շարունակվում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարությունը։

Հիշեցնենք, որ տվյալ փուլում քննարկվում է քրեական հետապնդումը դադարեցնելու մասին նախկին նախագահի փաստաբանների միջնորդությունը: Մասնավորապես, փաստաբանները պնդում են, որ ՔՕ 300.1 հոդվածն անընդունելի է, քանի որ հոդվածը սահմանվել է ենթադրյալ հանցանքից մեկ տարի անց և չունի դառնալի ուժ: Հատկապես հաշվի է առնվում «յոթի գործի» նախադեպը:

Ավելի վաղ նման միջնորդություն էին ներկայացրել այլ ամբաստանյալների փաստաբաններ, տեղեկացնում է News.am-ը։